ՄԵՐ ՄԱՍԻՆ

Միլանի  կենտրոնում  գտնվող  հայ  առաքելական  եկեղեցին  կառուցվել  է  1955 թվականին՝  կրելով  <<Սուրբ  Քառասուն  Նահատակ>>  անունը:  Առաջին  անգամ, հայերը    բնակություն  են հաստատել  Իտալիայում սկսած Հռոմեական կայսրության ժամանակաշրջանից,  ըստ տեղեկությունների, դեռևս  վաղ  միջնադարից՝  6-7-րդ դարերում:  Հայկական  եկեղեցիներն  Իտալիայում  կառուցվել  են դեռևս 12-րդ դարից: Հիշատակումներ կան նաև <<Հայ Եկիպսոկոպոս>> տիտղոսի մասին՝  սկսած 14-րդ դարից:  Հիշատակումներ կան նաև 40 հայկական եկեղեցիների և վանական համալիրների կառուցման վերաբերյալ՝ սկսած 13-ից 14-րդ դարերից, որոնք գտնվում էին Հյուսիսային  Հայ Առաքելական  եկեղեցու  ենթակայության տակ, ինչպես նաև Կենտրոնական  և  Հարավային Իտալիայի, մասնավորապես՝  Վենետիկ, Տրիեստե, Ռավեննա, Ջենովա, Հռոմ, Նեապոլ:  Իտալիայի հայ համայնքներն ունեցել են իրենց հոգևոր հովիվները՝ քահանաներ, վարդապետեր, ովքեր ղեկավարվել են արքեպիսկոպոսների կամ եպիսկոպոսների կողմից՝ ինչպես թեմեր կամ համայնքային պետություններ: Հայկական եկեղեցիներին կից գործել են հայկական հիվանդանոցներ, հյուրատներ, ուր խնամում և ընդունում էին  հայ առևտրականներին:  10-րդ դարից  ի վեր Նեապոլ  քաղաքում  գործում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ  Հայ Առաքելական Եկեղեցին:   Նա համարվում  էր  Նեապոլի պահապան սուրբը, և ի պատիվ նրա, առ այսօր, կազմակերպվում է Սուրբ Գրիգորի տոնակատարությունները:  Սուրբ Գրիգոր անունը կրող Հայ Առաքելական եկեղեցում  են  պահվում  նրա  մասունքները:  Ամենայն Հայոց  Կաթողիկոս՝  Գարեգին Երկրորդ Ներսիսյանը, Վատիկան  կատարած  իր այցի ժամանակ  (11/11/2000) Մայր Աթոռ  է տեղափոխել  նրա որոշ մասունքները:  Այժմ,  նրա  մասունքները պահվում են Երևանի  Սուրբ  Գրիգոր  Լուսավորիչ  անունը  կրող  տաճարի  գավիթում:   Հիշատակվում է նաև Նեապոլի Սուրբ Հոգի եկեղեցու մասին՝ կառուցված 1328 թվականին:  Սուրբ   Հակոբ  եկեղեցին  կառուցվել  է  Հռոմում  10-րդ դարում: 11-րդ  դարում  հիշատակվում  է  Միլանի  Սուրբ  Բարսեղ  եկեղեցու կառուցման  մասին:  Մինչդեռ 1342-1650թթ․  գործում էր Բարսեղյան եկեղեցական  ժողովները:  Պիզա  քաղաքում  հիմնադրվել  է վանական համալիր (1320թ), որն ըստ նեկրոլոգիական արձանագրության  պատկանել է հայերին՝ հարյուրամյակներ շարունակ: Այս տաճարից պատճենվել են հազվագյուտ ձեռագրեր, որոնք առ այսօր պահպանվում են Վիեննայի Ազգային և Միլանի Ամբրոզիայի գրադարաններում: Սուրբ  Բարդուղիմեոսի կուսանոցը և եկեղեցին կառուցվել են հայերի կողմից (1307թ․ Ջենովա քաղաքում), որը գոյատևել է մինչև 1650 թվականը: Հիշատակվում  է  նաև  Սուրբ Հովաննես  Մկրտիչ  եկեղեցու  և  վանքի մասին Վենետիկում,  ինչպես  նաև   Սուրբ  Խաչ  եկեղեցու մասին՝  կառուցված 1434 թ․, որը պատկանում է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան Միաբանությանը՝  սկսած 1717թ․:   14-րդ դարի վերջերին Իտալիայում  տեղի է ունենում  կրոնական հետապնդումներ, և բոլոր հայկական եկեղեցիները անցնում են տեղական կաթոլիկ հաստատությունների  տիրապետության տակ:  Իտալիայի ներկայիս հայ առաքելական եկեղեցու հովանու տակ գտնվող հայ  համայնքը ձևավորվել է դեռևս 1900 թվականից՝ Թուրքայից և Մերձավոր Արևելքից  եկած հայ  գաղթականների կողմից, ովքեր բնակություն են հաստատել Հյուսիսային Իտալիայում՝   Միլան, այլ  քաղաքներ և համայնքներ: Առաջին ծխական քահանա է ձեռնադրվել  Յ. Պարսամյանը  (1924-1937թթ․): Նրա  մահից հետո հայ համայնքը մեկուկես  տասնամյակ ծխական քահանաներ է հրավիրել Փարիզից, Վիեննայից, Մարսելից: Երկրորդ  համաշխարհային  պատերազմի  նախօրեին կազմավորվում է Հայկական Միություն,   որը հաստատվում է Իտալական կառավարության կողմից:  1950-ական թվականների սկզբին կրոնական ծիսակատարություններն կազմակերպվում էր Միլանի բոլոր սրբերի Անգլիկան եկեղեցում:  1995 թվականին Հռոմի իշխանությունը երկրի նախագահի հրամանով ընդունեց հայ հավատացյալ համայնքի  գործունեությունը  և  պաշտոնապես  թույլատրեց Հայ Առաքելական եկեղեցու կառուցումը: 1957թ․ Միլանում կառուցվում է ներկայիս Ս․ Քառասուն Նահատակ Հայ Առաքելական եկեղեցին, որն օծվում է 1958 թվականին:  Ս․ Հակոբյանց Սրբոց խորհրդի անդամ եպիսկոպոս Զգոն Տեր-Հակոբյանը հրավիրվում է որպես քահանա (1955-75թթ․):  Նրան հաջորդեց Հոգեշնորհ Վարդապետ Ժիրայր Թասչյանը (1975-77թթ․), այնուհետև Հոգեշնորհ Վարդապետ Սարգիս Սարգիսյանը (1977-2004թթ․), Հոգեշնորհ Վարդապետ Արեն Շահինյանը (2004-2012թթ․): Համաձայն հոգևոր կանոնադրության՝ եկեղեցին ունենում է հոգեբարձուների խորհուրդ, որն ընտրվում է հայ համայնքի կողմից: Հայ Տունը գտնվում է Միլանում: 2012-2018թթ․ Միլանի հայ առաքելական եկեղեցու քահանա է նշանակվում Թովմա Խաչատրյանը, իսկ 2018-ից առ այսօր Հայր Սուրբ՝  Տիրայր Հակոբյանը: