ՄԵՐ ՄԱՍԻՆ

Մեր մասին
Իտալիայի հոգեւոր հովուութիւնը կազմաւորուել է 1955 թվականին: Հոգեւոր կենտրոնը Միլանի Ս. Քառասուն մանկանց եկեղեցին է: Իտալիո տարածքում հայերի բնակութիւնը սկսուել է հռոմէական շրջանից: Միջնադարեան շրջանի վերաբերեալ առաջին տեղեկութիւնները VI-VII դարերից են: Դեռևս XII դարից վկայակոչուել են հայերի կառուցած եկեղեցիներ: XIV դ. սկզբից հիշուում է “Իտալիայի հայերի եպիսկոպոս” եկեղեցական տիտղոսը: XIII-XIV դդ. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ենթակայութեամբ աւելի քան 40 եկեղեցի ու մենաստան են հիշատակուում Իտալիայի հս., կենտր. և հվ. Շրջաններում, մասնաւորապէս` Վենետիկում, Տրիեստում, Ռավեննայում, Ջենովայում, Հռոմում, Նեապոլում և այլն: Հայ համայնքներն ունեցել են իրենց հոգևոր հովիւները` քահանայ, վարդապետ, և նոյնիսկ կառավարուել են եպիսկոպոսների կամ արքեպիսկոպոսների կողմից` որպէս համայնքային եկեղեցական թեմեր կամ վիճակներ: Եկեղեցիներին կից գործել են հիւանդանոցներ և Հայոց տներ /որտեղ բուժուել են հայեր և իջևանել հայ վաճառականներ/: Նեապոլում դեռևս X դ. գործել է Ս. Գրիգոր Հայի եկեղեցին: Գրիգոր Ա Լուսաւորիչը համարուել է Նեապոլի պաշտպան սուրբը, նշուել է նրա տոնը: Ս. Գրիգոր Հայի եկեղեցում են պահուում Ս. Գրիգոր Լուսաւորչի մասունքները: Վատիկան կատարած այցելութեան առիթով /2000-ի նոյ. 11/ մասունքներից մի մաս հանձնուել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսեանին: Դրանք բերուել են Երևան և պահուում են Ս. Գրիոր Լուսաւորչի Մայր եկեղեցու գաւթում: Նեապոլում յիշուում է նաև Ս. Հոգի հայկական եկեղեցին /1328/: XI դարից Հռոմում յիշատակուում է Ս. Յակոբ եկեղեցին: XI դարից յիշատակուում է Միլանի Ս. Բարսեղ եկեղեցին: 1342-1650 –ին գործել է հայ հոգևորականների Բարսեղեան միաբանութիւնը: Պիզայում 1320-ին հիմնադրուել է վանք, որը, ըստ դամբանական մի արձանագրութեան, աւելի քան հարիւր տարի պատկանել է հայերին: Այդ վանքում ընդօրինակուել են ձեռագրեր, որոնք պահվում են Վիեննայի ազգային և Միլանի Ամբրոսեան գրադարաններում: Ջենովայում 1307-ին հայերը կառուցել են Ս. Բարդուղիմեոս վանքը և եկեղեցին /գոյատևել է մինչև 1650 թվականը/: Վենետիկում յիշատակուում են հայկական Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին և վանքը, 1434-ին` Ս. Խաչ եկեղեցին /18-րդ դարից պատկանում է Մխիթարեան միաբանութեանը/: XIV դ. վերջին, ինկուզիցիայի հալածանքների և բռնի կաթոլիկացման հետևանքով, հայկական եկեղեցական կառույցներն անցել են տեղի կաթոլիկ եկեղեցական իշխանութիւններին: Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու Իտալիայի համայնքն իր այժմեան վիճակով ստեղծուել է 1900-ական թթ. Սկզբին, Թուրքիայից և Մերձ. Արևելքի այլ երկրներից գաղթած հայերից, որոնք հաստատուել են Հս. Իտալիայի Միլան և շրջակայքի մեծ ու փոքր քաղաքներում: Համայնքի անդրանիկ հոգևոր հովիւ է կարգուել Եղիշէ քահանայ Պարսամեանը (1924-37): Նրա մահից յետոյ համայնքը մեկ ու կես տասնամեակ ունեցել է Փարիզից, Մարսելից, Վիեննայից հրաւիրուած այցելու հովիւ: Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին ստեղծուել է Իտալիայի հայոց միութիւնը, որի կանոնադրութիւնը պաշտոնապէս վավերացուել է Իտալիայի կառավարութիւնը: 1950-ական թթ. սկզբին հայերը կրոնական արարողութիւնների համար օգտագործել են Միլանի անգլիկան Ամենայն Սրբոց եկեղեցին: 1955-ին Իտալիայի պետական իշխանութիւնները Հռոմում նախագահական հրովարտակով ճանաչել են երկրում Հայ Առաքելական Եկեղեցու դաւանանքին պատկանող հաւատացեալների համայնքը և պաշտոնապէս թույլատրել եկեղեցի կառուցել: Ներկայումս Միլանում գործող միակ հայկական` Ս. Քառասուն Մանկունք եկեղեցին կառուցուել է 1957-ին /ճարտարապետներ` Ռ. Իսրայելեան, Պ. Սուրեան/, օծուել` 1958-ին: Հովուական պաշտոնի է հրաւիրուել Երուսաղեմի միաբանութեան անդամ Գերաշնորհ Տէր Զգոն եպիսկոպոս Տէր-Յակոբեանը /1955-75/: Սրան հաջորդել է Հոգեշնորհ Տէր Ժիրայր վարդապետ Թաշճեանը /1975-77/, ապա` Արժանապատիւ Տէր Սարգիս քահանայ Սարգիսեանը /1977-2004/, ապա` Հոգեշնորհ Տէր Առեն վարդապետ Շահինեանը /2004-2012/: Եկեղեցու բակում 1986-ին կանգնեցուել է խաչքար` ի յիշատակ 1915-ի Եղեռնի զոհերի: Եկեղեցին, ըստ հոգևոր կանոնագրի, ունի համայնքի կողմից ընտրուած հոգաբարձուների խորհուրդ: Իտալիայի հոգևոր հովիւն է Հոգեշնորհ Հայր Թովմա աբեղայ Խաչատրեանը /2012-ից/: