Միլանի կենտրոնում գտնվող հայ առաքելական եկեղեցին կառուցվել է 1955 թվականին՝ կրելով <<Սուրբ Քառասուն Նահատակ>> անունը: Առաջին անգամ, հայերը բնակություն են հաստատել Իտալիայում սկսած Հռոմեական կայսրության ժամանակաշրջանից, ըստ տեղեկությունների, դեռևս վաղ միջնադարից՝ 6-7-րդ դարերում: Հայկական եկեղեցիներն Իտալիայում կառուցվել են դեռևս 12-րդ դարից: Հիշատակումներ կան նաև <<Հայ Եկիպսոկոպոս>> տիտղոսի մասին՝ սկսած 14-րդ դարից: Հիշատակումներ կան նաև 40 հայկական եկեղեցիների և վանական համալիրների կառուցման վերաբերյալ՝ սկսած 13-ից 14-րդ դարերից, որոնք գտնվում էին Հյուսիսային Հայ Առաքելական եկեղեցու ենթակայության տակ, ինչպես նաև Կենտրոնական և Հարավային Իտալիայի, մասնավորապես՝ Վենետիկ, Տրիեստե, Ռավեննա, Ջենովա, Հռոմ, Նեապոլ: Իտալիայի հայ համայնքներն ունեցել են իրենց հոգևոր հովիվները՝ քահանաներ, վարդապետեր, ովքեր ղեկավարվել են արքեպիսկոպոսների կամ եպիսկոպոսների կողմից՝ ինչպես թեմեր կամ համայնքային պետություններ: Հայկական եկեղեցիներին կից գործել են հայկական հիվանդանոցներ, հյուրատներ, ուր խնամում և ընդունում էին հայ առևտրականներին: 10-րդ դարից ի վեր Նեապոլ քաղաքում գործում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Առաքելական Եկեղեցին: Նա համարվում էր Նեապոլի պահապան սուրբը, և ի պատիվ նրա, առ այսօր, կազմակերպվում է Սուրբ Գրիգորի տոնակատարությունները: Սուրբ Գրիգոր անունը կրող Հայ Առաքելական եկեղեցում են պահվում նրա մասունքները: Ամենայն Հայոց Կաթողիկոս՝ Գարեգին Երկրորդ Ներսիսյանը, Վատիկան կատարած իր այցի ժամանակ (11/11/2000) Մայր Աթոռ է տեղափոխել նրա որոշ մասունքները: Այժմ, նրա մասունքները պահվում են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անունը կրող տաճարի գավիթում: Հիշատակվում է նաև Նեապոլի Սուրբ Հոգի եկեղեցու մասին՝ կառուցված 1328 թվականին: Սուրբ Հակոբ եկեղեցին կառուցվել է Հռոմում 10-րդ դարում: 11-րդ դարում հիշատակվում է Միլանի Սուրբ Բարսեղ եկեղեցու կառուցման մասին: Մինչդեռ 1342-1650թթ․ գործում էր Բարսեղյան եկեղեցական ժողովները: Պիզա քաղաքում հիմնադրվել է վանական համալիր (1320թ), որն ըստ նեկրոլոգիական արձանագրության պատկանել է հայերին՝ հարյուրամյակներ շարունակ: Այս տաճարից պատճենվել են հազվագյուտ ձեռագրեր, որոնք առ այսօր պահպանվում են Վիեննայի Ազգային և Միլանի Ամբրոզիայի գրադարաններում: Սուրբ Բարդուղիմեոսի կուսանոցը և եկեղեցին կառուցվել են հայերի կողմից (1307թ․ Ջենովա քաղաքում), որը գոյատևել է մինչև 1650 թվականը: Հիշատակվում է նաև Սուրբ Հովաննես Մկրտիչ եկեղեցու և վանքի մասին Վենետիկում, ինչպես նաև Սուրբ Խաչ եկեղեցու մասին՝ կառուցված 1434 թ․, որը պատկանում է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան Միաբանությանը՝ սկսած 1717թ․: 14-րդ դարի վերջերին Իտալիայում տեղի է ունենում կրոնական հետապնդումներ, և բոլոր հայկական եկեղեցիները անցնում են տեղական կաթոլիկ հաստատությունների տիրապետության տակ: Իտալիայի ներկայիս հայ առաքելական եկեղեցու հովանու տակ գտնվող հայ համայնքը ձևավորվել է դեռևս 1900 թվականից՝ Թուրքայից և Մերձավոր Արևելքից եկած հայ գաղթականների կողմից, ովքեր բնակություն են հաստատել Հյուսիսային Իտալիայում՝ Միլան, այլ քաղաքներ և համայնքներ: Առաջին ծխական քահանա է ձեռնադրվել Յ. Պարսամյանը (1924-1937թթ․): Նրա մահից հետո հայ համայնքը մեկուկես տասնամյակ ծխական քահանաներ է հրավիրել Փարիզից, Վիեննայից, Մարսելից: Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին կազմավորվում է Հայկական Միություն, որը հաստատվում է Իտալական կառավարության կողմից: 1950-ական թվականների սկզբին կրոնական ծիսակատարություններն կազմակերպվում էր Միլանի բոլոր սրբերի Անգլիկան եկեղեցում: 1995 թվականին Հռոմի իշխանությունը երկրի նախագահի հրամանով ընդունեց հայ հավատացյալ համայնքի գործունեությունը և պաշտոնապես թույլատրեց Հայ Առաքելական եկեղեցու կառուցումը: 1957թ․ Միլանում կառուցվում է ներկայիս Ս․ Քառասուն Նահատակ Հայ Առաքելական եկեղեցին, որն օծվում է 1958 թվականին: Ս․ Հակոբյանց Սրբոց խորհրդի անդամ եպիսկոպոս Զգոն Տեր-Հակոբյանը հրավիրվում է որպես քահանա (1955-75թթ․): Նրան հաջորդեց Հոգեշնորհ Վարդապետ Ժիրայր Թասչյանը (1975-77թթ․), այնուհետև Հոգեշնորհ Վարդապետ Սարգիս Սարգիսյանը (1977-2004թթ․), Հոգեշնորհ Վարդապետ Արեն Շահինյանը (2004-2012թթ․): Համաձայն հոգևոր կանոնադրության՝ եկեղեցին ունենում է հոգեբարձուների խորհուրդ, որն ընտրվում է հայ համայնքի կողմից: Հայ Տունը գտնվում է Միլանում: 2012-2018թթ․ Միլանի հայ առաքելական եկեղեցու քահանա է նշանակվում Թովմա Խաչատրյանը, իսկ 2018-ից առ այսօր Հայր Սուրբ՝ Տիրայր Հակոբյանը: