Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արք. Պարսամյանի օրհնությամբ և ամերիկահայ բռնցքամարտիկ տիար Նոել Նորայր Միքայելյանի աջակցությամբ Միլանի Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցու հովանու ներքո բացվեց կիրակնօրյա դպրոց: Մատաղ սերնդին հայոց լեզու, հայ գրականություն և քրիստոնեական բարոյագիտություն ուսուցելը նվիրական գործ է եղել միշտ, մասնավորապես սփյուռքում: Ուրախ ենք, որ այսուհետ Լոմբարդիայի հայ ընտանիքները հնարավորություն կունենան իրենց զավակներին հնարավորություն ընձեռնել հաղորդ դառնալ հայ մշակույթին և հայկական իրականությանը: Մեր խորհին շնորհակալությունն ենք հայտնում Տիար Միքայելյանին իր կողմից ցուցաբերված ազնիվ աջակցության համար:
Թող Ամենակարող Աստված Օրհնի մեր ընթացքը, մեր բոլոր աջակիցներին, մեր ընտանիքներին և մեր զավակներին, որպեսզի հաջողենք այս ազգանվեր գործում։